This page uses Javascript. Your browser either doesn't support Javascript or you have it turned off. To see this page as it is meant to appear please use a Javascript enabled browser.
    
տեղեկատվական
հարթակ
v2.3 
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Էներգախնայողության աջակցման հիմնադրամը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
Մուտքանուն


Գաղտնաբառ


«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում մշակված «ՔՀԿ-ները հանուն կայուն և թափանցիկ էներգետիկ զարգացման» ծրագրով ստեղծված Կայուն էներգետիկ զարգացման ծրագրերի մշտադիտարկման այս հարթակը թույլ է տալիս իրականացնել էներգետիկ ծրագրերի մոնիթորինգ, մուտքագրել և վերլուծել ԵՄ Քաղաքապետերի դաշնագրի շրջանակներում ԿԷԶԳԾ-ով նախատեսված տրանսպորտային համակարգի, համայնքային և վարչական շենքերի, արտաքին լուսավորության, քաղաքային կոշտ թափոնների, ջերմոցային տնտեսության, ջրամատակարարկման համակարգի, կանաչ տարածքների, ինչպես նաև բնակելի ֆոնդին առնչվող էներգաարդյունավետության, էներգախնայողության միջոցառումների, վերականգնվող էներգիայի աղբյուրների կիրառման վերաբերյալ 2012-2018թթ․ տվյալների հավաքագրում և վերլուծություն։ Արդյունքում՝ Եվրոպական հանձնաժողովի հետազոտությունների միասնական կենտրոնի կողմից մշակված ուղեցույցների պահանջներին համապատասխան կհաշվարկի այդ ընթացքում խնայված էներգիան և կրճատված ջերմոցային գազերի արտանետումները։«Քաղաքապետերի դաշնագիրը» Եվրոպական Միության կողմից մեկնարկած նախաձեռնություն է, որը կոչված է համընդհանուր կամավորական պատասխանատվությամբ միավորելու տեղական ինքնակառավարման մարմիններին և տարածաշրջանային իշխանություններին` հօգուտ «կանաչ տնտեսական աճ»-ի և կյանքի որակի բարելավման: Դաշնագիրը ստորագրող համայնքները կամավոր կերպով համաձայնվում են իրենց վարչական տարածքների ներքո էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի ոլորտներում իրականացնել համապատասխան գործողություններ, որոնք թույլ կտան մինչև 2020թ. առնվազն 20%-ով կամ մինչև 2030թ. 30 %-ով կրճատելու ածխաթթու գազի (CO2) արտանետումները` համայնքի կողմից ընտրված ելակետային տարվա արտանետումների մակարդակի համեմատ: Դաշնագրին անդամակցող համայնքները պարտավորվում են մշակել Քաղաքի կայուն էներգետիկ (և կլիմայական) զարգացման գործողությունների ծրագիր (ԿԷԶԳԾ): Քաղաքապետների դաշնագրին անդամակցած ՀՀ համայնքների կողմից մշակված և հաստատված ԿԷԶԳԾ ուղղությամբ չկա վերահսկման ազգային միացյալ մեթոդական հարթակ: «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի և «Հայաստանի համայնքների միություն» իրավաբանական անձանց միության հետ համագործակցությամբ: Ծրագրի նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) և դրանց կոալիցիաների/ցանցերի ազդեցությունը հանրային քաղաքականության մշակման գործընթացի վրա։ Սա հնարավորություն կտա կազմակերպություններին (ովքեր արդեն իսկ աշխատում են թիրախային կոալիցիաներում) ձեռք բերել նոր ռեսուրսներ, քաղհասարակության փորձագետներին միավորել և խրախուսել իրենց մասնակցությունը տեղական և ազգային քաղաքականությունների օրակարգի ձևավորմանը, հատկորոշել ընդհանուր խնդիրներն ու առաջնահերթությունները և դիմել կառավարությանը՝ կառուցողական և ռազմավարական քաղաքականության վերաբերյալ նախաձեռնություններով։Ծրագրի շրջանակներում ենթադրամաշնորհներ կտրամադրվեն ՔՀԿ-ներին և ՔՀԿ-ների կոալիցիաներին, որոնք կուղղվեն հանրային քաղաքականությունների զարգացմանն ու կունենան շոշափելի արդյունքներ 9 թիրախային ոլորտում, որոնք են արդարադատությունը, մարդու իրավունքները, հանրային ֆինանսների կառավարումը, բիզնեսը, կրթությունը, սոցիալական ոլորտը. հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառում, գյուղատնտեսությունը, տնտեսությունը, էներգետիկան:Իրավաբանների հայկական ասոցիացիան (ԻՀԱ) ստեղծվել է 1995թ.-ին: ԻՀԱ-ի առաքելությունն է նպաստել Հայաստանում իրավունքի գերակայության, ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության կայացմանը, որտեղ բնակչությունն իրազեկ է, իսկ նրա իրավունքները՝ պաշտպանված: Մինչև 2016 թ. փետրվար ամիսը ԻՀԱ-ի անվանումն էր Հայասատանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա: